• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 99-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՌՈՄՈՒՄ

29 ապրիլի, 2014
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 99-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՌՈՄՈՒՄ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 29-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը, համագործակցությամբ «RAI radio 3» իտալական հանրային ռադիոալիքի հետ, վերջինիս բեմական սրահում   անցկացրեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված Լռության   ճեղքերը խորագրով միջոցառում: Այն ուղիղ հեռարձակվում էր «RAI radio 3» ռադիոալիքի եթերով, իսկ տեսագրությունը զուգահեռաբար ցուցադրվում «RAI» հեռուստառադիոընկերության էլեկտրոնային կայքէջում:
Միջոցառումը վարում էր ռադիոալիքի հաղորդավար և մեկնաբան Աննա Մարիա Ջորդանոն: Բանախոսներն էին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Ժողովուրդների մշտական դատական ատյանի գլխավոր քարտուղար Ջիաննի Տոնյոնին  և «ԲԱՍՍՈ» հիմնադրամի նախագահ, նախկին դատավոր, եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր, Ազգային դատավորների իտալական խորհրդի նախկին նախագահ, ԵՄ սահմանադրության հեղինակներից  Էլենա Պաչիոտտին:
Միջոցառումն ընթանում էր հարցուպատասխանի ձևով: Աննա Մարիա Ջորդանոյի կողմից արվում էին մեկնաբանություններ, և բանախոսներին ուղղվում հարցեր Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի պատմության ու մշակույթի վերաբերյալ, որոնց պատասխաններից հետո ընթերցվում էին համապատասխան փաստագրեր կամ գեղարվեստական ստեղծագործություններ: Ընթերցումները կատարում էին Իտալիայում հայտնի հայազգի դերասաններ Պաոլո Քեսիսօղլուն և Լաուրա Էֆրիկյանը:
Աննա Մարիա Ջորդանոն իր խոսքում նաև անդրադարձավ մեր օրերում քեսաբահայության հետ պատահած ողբերգությանը:
Դեսպան Ղազարյանն իր պատասխաններում, մասնավորապես, ընդգծեց  ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Հիշատակելով հայերի բնաջնջման մասին Ադոլֆ Հիտլերի տխրահռչակ հայտարարությունը` նա մեծապես կարևորեց Ցեղասպանության հիշողության պահպանումն ու տեղեկատվության տարածումը և այդ հարցում լրատվամիջոցների, այդ թվում`  «RAI» հեռուստառադիոընկերության դերը: Ցեղասպանությունների կանխարգելման հարցում նա էական համարեց կրթության նշանակությունը: Դեսպանը խոսեց նաև միջազգային և ազգային ատյաններում ցեղասպանությունների կանխարգելման նպատակով աշխատանքների իրականացման անհրաժեշտության մասին` ներկայացնելով այդ հարցում Հայաստանի Հանրապետության գործադրած ջանքերը: Դեսպան Ղազարյանն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին հայտարարությանը` այն բնութագրելով որպես ժխտողականության ավելի խորամանկ դրսևորում: Նա հավելեց, որ այդ հայտարարությունը չի կարող դիտվել որպես առաջընթաց, քանի որ դրանում դահիճներն ու զոհերը դրվել են նույն հարթության վրա, իսկ ցեղասպանությունը որակվել է որպես 1915թ. պատահած միջադեպ, ինչն անընդունելի է: Դեսպանը բարձր գնահատեց Իտալիայում ապաստան գտած ցեղասպանության վերապրածների հանդեպ Իտալիայի մարդասիրական վերաբերմունքը և անդրադարձավ 20-րդ դարում Իտալիայի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքում իտալահայ համայնքի դերին:
Էլենա Պաչիոտտին և Ջիաննի Տոնյոնին խոսեցին Ժողովուրդների մշտական դատական ատյանի` Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման ընդունման  նախապատմության և գործընթացի մասին: Նշվեց, որ ատյանի որոշումը իրավական տեսանկյունից հիմք հանդսացավ հետագայում Հայոց ցեղասպանության մի շարք այլ ճանաչումների համար:
Փաստագրական նյութերի շարքում ընթերցվեցին Ժողովուրդների մշտական դատական ատյանի կողմից 1984թ. ապրիլին հայ ազգաբնակչության բնաջնջումը   որպես ցեղասպանության հանցագործություն ճանաչելու մասին որոշումը,  արխիվային փաստագրական վկայություններ, անցյալ դարասկզբին Իտալիայի վարչապետներից մեկի` Լուիջի Լուցատիի` հայերի բնաջնջման վերաբերյալ խորհրդարանում ունեցած ելույթը: Պաոլո Քեսիսօղլուն և Լաուրա Էֆրիկյանն ընթերցեցին նաև հատվածներ Անտոնիա Արսլանի Արտույտների ագարակը գրքից և Դանիել Վարուժանի և Եղիշե Չարենցի ստեղծագործություններից:
Ընթերցումներն ու բանախոսություններն ընդմիջվում էին դաշնակահարուհի Դիանա Գաբրիելյանի` հայ անվանի կոմպոզիտորների  ստեղծագործությունների կատարմամբ:
Միջոցառմանը ներկա բազմաթիվ հադիսատեսների շարքում էին Իտալիայի հասարակական և քաղաքական գործիչներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառման տեսագրությունն ամբողջությամբ տեղակայվել է «RAI radio 3» ռադիոալիքի էլեկտրոնային կայքէջում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: