• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԻՏԱԼԻԱՅԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋև

20 նոյեմբերի, 2014

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված «Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին» մասնակցելու նպատակով Իտալիայում գտնվող Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ին հանդիպում ունեցավ Իտալիայի գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականության նախարար Մաուրիցիո Մարտինայի հետ: Հանդիպմանը ներկա էր Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:

Քննարկվեցին երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ու կապերի զարգացման հնարավորությունները: Նախարարները կարևորեցին իրենց գլխավորած գերատեսչությունների միջև փորձի և գիտական տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը: 

Իտալական կողմը պատրաստակամություն հայտնեց գործնական աջակցություն ցուցաբերել  Հայաստանին՝  նորագույն գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրման և կոոպերատիվների ստեղծման հարցերում:

Նախարար Սերգո Կարապետյանն իտալացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:

Հանդիպման ավարտին նախարարներ Սերգո Կարապետյանը և Մաուրիցո Մարտինան Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Իտալիայի գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականության նախարարության միջև:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: