• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՎԵՆԵՏԻԿԻ «ՄԱՐՉԻԱՆԱ» ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

09 հունվարի, 2015
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՎԵՆԵՏԻԿԻ «ՄԱՐՉԻԱՆԱ» ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Հունվարի 9-ին Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանում կայացավ գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների` Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Վենետիկի հասարակական և քաղաքական շրջանակների, հյուպատոսական կորպուսի, հայ և հրեական համայնքների ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը, որը կրում է «Արմին Թ.Վեգներ. իրավունք հայերի և հրեաների համար» խորագիրը, Իտալիայում ՀՀ դեսպանության և Իտալիայի մշակույթի նախարարության հովանավորությամբ կազմակերպել էին Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանը և Միլանում ՀՀ պատվո հյուպատոսությունը՝ համագործակցությամբ գերմանական «Marbach» գրական արխիվային կենտրոնի, Հայկական մշակույթի ուսումնասիրության կենտրոնի և Վենետիկի հրեական համայնքի ու Իտալիայի հայերի միության հետ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանի տնօրեն Մաուրիցիո Մեսսինան, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պիետրո
Քուչուկյանը:
Դեսպան Ղազարյանն իր խոսքում կարևորեց Ցեղասպանության մասին հիշողության պահպանումը, ժխտողականության դեմ պայքարը և ցեղասպանության կանխարգելումը՝ անհրաժեշտ համարելով այդ նպատակով կրթական ծրագրերի իրականացումը: Դեսպանն ընդգծեց, որ
ժխտողականությունը ցեղասպանության շարունակություն է և նշեց, որ ժխտողականությունն ու այլատյացությունը ցեղասպանության բաղադրիչներ են՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում իրականացվող հայատյաց քաղաքականության վրա:
Միջոցառման բանախոսներն էին «GARIWO» հասարակական կազմակերպության նախագահ Գաբրիելե Նիսսիմը, Վենետիկի հրեական համայնքի ղեկավար Պաոլո Նավարա Դինան և ցուցահանդեսի համակարգող Աննա Մարիա Սամուելին:
Բանախոսներն իրենց ելույթներում կարևորեցին ցեղասպանության և ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Վենետիկի հրեական համայնքի ղեկավար Պաոլո Նավարա Դինան մասնավորապես նշեց, որ հայերն ու հրեաները այլատյացության ու ժխտողականության դեմ պայքարի նույն ճակատում են:
Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական զանգվածային լրատվամիջոցների կողմից:
Վենետիկում ցուցահանդեսի բացումով տրվեց Իտալիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: