• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԻՏԱԼԻԱՅԻ ԲՈԼՈՆԻԱ ՔԱՂԱՔՈՒՄ

29 հունվարի, 2015

 Հունվարի 29-ին Իտալիայում ՀՀ դեսպանության և Էմիլիա Ռոմանիա նահանգի Փոքր և միջին ձեռնարկությունների դաշնության նախաձեռնությամբ Բոլոնիայում գտնվող Դաշնության կենտրոնակայանում կայացավ Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով, որին մասնակցում էին նահանգի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 30-ից ավելի փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Դաշնության նախագահ Պաոլո Գովոնին և արտաքին կապերի պատասխանատու Իզաբելլա Անջիուլին: Նրանք իրենց խոսքում կարևորեցին նման միջոցառումների անցկացումը՝ հույս հայտնելով, որ այն իր նպաստը կբերի Հայաստանի և Էմիլիա Ռոմանիա նահանգի փոքր և միջին ձեռնարկատերերի միջև կապերի ու համագործակցության հաստատմանը:
Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և դեսպանության աշխատակից Սոնյա Կիարոտոն համաժողովի մասնակիցներին ներկայացրին Հայաստանի տնտեսական իրավիճակն ու ներդրումային դաշտը, զարգացման ծրագրերն ու մակրոտնտեսական
ցուցանիշները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված տնտեսության զարգացման նոր հնարավորությունները:

Դեսպան Ղազարյանի և արտաքին կապերի պատասխանատու Իզաբելլա Անջիուլիի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց` կազմակերպել Դաշնության անդամ փոքր և միջին ձեռնարկատերերի առաքելություն
Հայաստան:

Միջոցառման ավարտին դեսպանը պատասխանեց իտալացի գործարարների հարցերին, ինչպես նաև հարցազրույց տվեց տեղական լրատվամիջոցներին` Հայաստանի տնտեսական հնարավորությունների վերաբերյալ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: