• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

30 հունվարի, 2015

Հունվարի 30-ին Վենետիկում կայացավ Իտալիայի հայերի միության նախկին նախագահ, Միլանի ու Տրենտոյի համալսարանների սոցիոլոգիայի դասախոս, պրոֆեսոր Հակոբ Մանուկյանի «Հայերի ներկայությունը Իտալիայում 1915-2000թթ.» գրքի շնորհանդեսը:

Իտալիայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ կայացած շնորհանդեսը, որին ներկա էին Վենետիկի քաղաքապետարանի, հասարակական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ ու լրագրողներ, կազմակերպվել էր Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման Վենետիկի կենտրոնի կողմից:

Միջոցառմանը ելույթ ունեցավ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը: Նա իր խոսքում մեծապես կարևորեց գրքի հրատարակումը՝ այն համարելով լուրջ ներդրում իտալահայ համայնքի կյանքը ներկայացնող փաստագրական գրականության մեջ: Դեսպան Ղազարյանը նկատեց, որ պրոֆեսոր Հակոբ Մանուկյանի «Հայերի ներկայությունը Իտալիայում 1915-2000թթ.» գիրքը հրատարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին և մանրամասն պատկերում է Իտալիայում ապաստան գտած, Ցեղասպանությունը վերապրածների կյանքը:

Դեսպանն անդրադարձավ իտալահայ համայնքի 20 դար ունեցող պատմությանը՝ այն դիտարկելով որպես կարևորագույն ներուժ Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում: Դեսպանը խոսեց նաև 20-րդ դարում Իտալիայի Հանրապետության զարգացման գործում իտալահայ հասարակական գործիչների ավանդի մասին:

Ելույթներ ունեցան Վենետիկի քաղաքապետարանի մշակութային վարչության տնօրեն Ռոբերտո Էլլերոն, թղթակից Էդուարդո Պիտալիսը և գրքի հեղինակ Հակոբ Մանուկյանը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: