• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ՌԵԼՅԱՏԻՎԻՍՏԱԿԱՆ ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՄԻՋև

13 փետրվարի, 2015

 Փետրվարի 13-ին Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանում կայացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի («ԻԿՐԱՆԵՏ») միջև Հայաստանի Հանրապետությունում «ԻԿՐԱՆԵՏ»-ի կենտրոն հիմնադրելու մասին» համաձայնագրի ստորագրման արարողությունը:

ՀՀ կողմից համաձայնագիրը ստորագրեց Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, իսկ «ԻԿՐԱՆԵՏ»-ի կողմից՝ տնօրեն, պրոֆեսոր Ռեմո Ռուֆինին: Համաձայնագրի շրջանակներում Հայաստանում հիմնադրվում
է տարածաշրջանային կենտրոն, որն աջակցելու է ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում հետազոտությունների, վերապատրաստման և կրթության ազգային գործունեությանը:

Ստորագրման արարողությունից հետո ելույթներով հանդես եկան դեսպան
Ղազարյանը և պրոֆեսոր Ռուֆինին: Իր խոսքում դեսպան Ղազարյանը կարևորեց կենտրոնի հիմնադրումը և գոհունակություն հայտնեց, որ երկար աշխատանքներից հետո այն վերջապես կյանքի կոչվեց, ու հայկական կողմն ակնկալում է արդյունավետ համագործակցություն: Դեսպանն անդրադարձավ նաև ՀՀ կառավարության կողմից գիտության զարգացմանը տրվող առանձնահատուկ նշանակությանը և հույս հայտնեց, որ կենտրոնն իր նպաստը կբերի այդ գործում՝ արդյունավետ համագործակցություն հաստատելով հնարավորինս շատ երկրների նույնանման կենտրոնների հետ, և կդառնա գործիք գիտական դիվանագիտության համար: Միևնույն ժամանակ նշվեց, որ «ԻԿՐԱՆԵՏ»-ն
իր հերթին կարող է օգտվել Հայաստանի՝ աստղաֆիզիկայի ոլորտում առկա մեծ ներուժից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հնարավոր ճանապարհները:

_ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: «ԻԿՐԱՆԵՏ»-ը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2003թ.: Նրա նպատակն է աջակցել կրթությանը, վերապատրաստմանը և իրականացնել հետազոտություններ ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում: «ԻԿՐԱՆԵՏ»-ին անդամակցում են Հայաստանը, Բրազիլիան, Իտալիան և Վատիկանը, ինչպես նաև երեք համալսարան՝ Տուքսոնի համալսարան (ԱՄՆ), Ստանֆորդի համալսարան (ԱՄՆ), «ԻԿՐԱ» և մի շարք հետազոտական
կենտրոններ: Հայաստանն անդամակցել է ԻԿՐԱՆԵՏ-ին 2003թ. հոկտեմբերի 30-ին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: