• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Հայաստանը հաղթող ճանաչվեց Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ միջազգային բիենալեում

09 մայիսի, 2015

Մայիսի 9-ին Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ միջազգային բիենալեում, ազգային տաղավարների անվանակարգում, հաղթող է ճանաչվել և շահել գլխավոր «Ոսկե առյուծ» մրցանակը Հայաստանի Հանրապետության տաղավարը, որը կրում է «Armenity Հայություն» խորագիրը: Աշխատանքները իրականացվել են ՀՀ մշակույթի նախարարության, Վենետիկի Մխիթարյան միաբանության հովանու ներքո և Իտալիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Տաղավարի համադրողն է Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը: Տաղավարը տեղակայված է Վենետիկի Սբ. Ղազար կղզում: Այն նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Տաղավարում ներկայացված են 18 սփյուռքահայ արվեստագետների ժամանակակից արվեստի գործեր:

Տաղավարի բացումը կայացել է ս.թ. մայիսի 6-ին, որին ներկա են գտնվել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, դիվանագետներ, իտալացի հայտնի արվեստագետներ, բազմաթիվ լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Բիենալեի ժյուրիի հիմնավորմամբ հաղթանակը շնորհվել է հայկական տաղավարին՝ հաշվի առնելով, որ «սփյուռքի արվետստագետները ներկայացրել են գործեր, որոնց ստեղծագործման ընթացքում նրանք բախվել են ոչ միայն իրենց միջավայրի, այլ նաև յուրահատուկ մշակութային ժառանգության և ինքնության հետ: Հայ ժողովրդի համար այս նշանակալից տարում տաղավարը ի ցույց է դնում մշակութային փոխազդեցությունների և խաչաձևումների ամրությունը»:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: