• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդես Տրեվիզոյում

16 հոկտեմբերի, 2015

Ս.թ. հոկտեմբերի 16-ին Իտալիայի Տրեվիզոյի (Treviso) քաղաքային խորհրդի նստավայր, հայտնի Տրեչենտոյի պալատում (Palazzo dei Trecento) կայացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Արմին Տեոֆիլ Վեգները և Անատոլիայի հայերը, 2015» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը:

Ցուցահանդեսի բացմանը ելույթներ ունեցան Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Տրեվիզոյի քաղաքապետ Ջիովանի Մանիլդոն (Giovanni Manildo), քաղաքային խորհրդի նախագահ Ռոզի Ֆրանկոն (Rosi Franco), քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության հարցերի պատասխանատու Լուչիանո Ֆրանկինը (Luciano Franchim), Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը, Իտալիայի հայերի միության նախագահ պրոֆ. Պայքար Սիվազլիյանը: Ելույթ ունեցողներն իրենց խոսքում անդրադարձան Արմին Վեգների գործունեությանը, կարևորեցին նոր ցեղասպանությունների կանխարգելումը՝ այդ նպատակով անհրաժեշտ համարելով հիշողության պահպանումը, ժխտողականության դեմ պայքարը և կրթական ծրագրերի իրականացումը:

Միջոցառմանը ներկա էին Տրեվիզոյի քաղաքային իշխանությունների, հասարակական ու մշակութային շրջանակների, հայ համայնքի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի բացմամբ մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շաբաթը, որի հովանավորներն են Իտալիայում Հայաստանի դեսպանությունը, Իտալիայում հայերի միությունը, Տրեվիզոյի քաղաքապետարանը և “Feder Piazza” հիմադրամը: Շաբաթը ներառում է 3 գիտաժողով, որոնցից երկուսը՝ ուսանողների համար, գրքերի շնորհանդեսներ, Հայոց ցեղասպանության թեմայով լավագույն շարադրության համար ուսանողների պարգևատրման արարողություն, փաստագրական ֆիլմի ցուցադրում և Տրեվիզոյի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: