• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Ռեջիո Էմիլիա

23 հոկտեմբերի, 2015

Ս.թ. հոկտեմբերի 23-ին կայացավ Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Ռեջիո Էմիլիա (Reggio Emilia) քաղաք:

Առավոտյան նա ներկա գտնվեց գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների՝ «Արմին Տեոֆիլ Վեգները և Անատոլիայի հայերը, 2015» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը:

Այնուհետև դեսպան Սարգիս Ղազարյանը մասնակցեց «Մեծ եղեռն. Հայոց ցեղասպանության 100-ամյակը» խորագրով գիտաժողովին: Այն կազմակերպել էին Ռեջիո Էմիլիայի քաղաքապետարանը՝ համագործակցությամբ Ռեջիո Էմիլիայի թանգարանների միության, գերմանական «Marbach» գրական արխիվային կենտրոնի, “ITALARMENIA” ասոցիացիայի, Պատմության, դիմադրության շարժման և ժամանակակից հասարակության “Istoreco” ինստիտուտի, Իտալիայի հայերի միության և իտալական պարտիզանական շարժմանը նվիրված “Cervi” ազգային ինստիտուտի հետ:

Գիտաժողովին ելույթներ ունեցան Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի հիմնադիր սենատոր Ալբերտինա Սոլիանին (Albertina Soliani), “Istoreco” ինստիտուտի փոխնախագահ Տիցիանա Ֆոնտանեզին (), “Fossoli” համակենտրոնացման ճամբարի հիմնադրամի նախագահ Պիեռլուիջի Կաստանյետտին (Pierluigi Castagnetti), Պարմայի համալսարանի ժամանակակից պատմության դասախոս Ջորջիո Վեկիոն (Giorgio Vecchio), նույն համալսարանի դասախոս, անվանի հայագետ պրոֆ. Գաբրիելլա Ուլուհոջյանը (Gabriella Uluhogian), Արմին Վեգների որդին՝ Միքելե Վեգները (Michele Wegner):

Ցուցահանդեսն ու գիտաժողովը եզրափակեցին Ռեջիո Էմիլիայում մեկ ամիս տևած Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք ներառում էին գիտաժողովներ, գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ և համերգներ:

Ելույթ ունեցողները խոսեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման խորհրդի, թուրքական ժխտողականության, նոր ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտության մասին:

Գիտաժողովի ավարտից հետո Ռեջիո Էմիլիայի “UNINDUSTRIA” ձեռնարկատերերի ասոցիացիայում կայացավ դեսպան Սարգիս Ղազարյանի հանդիպումը ասոցիացիայի նախագահական հանձնաժողովի և տնօրենների խորհրդի անդամների հետ: Իտալական պատվիրակությունը ղեկավարում էր “UNINDUSTRIA”-ի փոխնախագահ Սավինո Գացին (Savino Gazzi): Դեսպան Սարգիս Ղազարյանը իտալացի գործարարներին ներկայացրեց Հայաստանի տնտեսական վիճակը և ներդրումային դաշտը, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված տնտեսության զարգացման նոր հեռանկարները և Եվրոպական միության հետ առևտրատնտեսական կապերը:

Այնուհետև կայացավ դեսպան Սարգիս Ղազարյանի հանդիպումը Ռեջիո Էմիլիայի “Legacoop” կոոպերատիվների միության նախագահ Լուկա Բոսիի (Luca Bosi) հետ: Հանդիպումից հետո դեսպանության աշխատակից Սոնիա Կիարոտտոն (Sonia Chiarotto) միության անդամներին ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրն ու ներդրումային դաշտը, բիզնեսի զարգացման և ներդրումների համար ստեղծված նպաստավոր պայմանները, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ընձեռած հնարավորությունները: Միջոցառման ավարտին դեսպան Սարգիս Ղազարյանը պատասխանեց ներկաների հարցերին:

Դեսպան Սարգիս Ղազարյանը հարցազրույց տվեց տեղական RAI հանրային հեռուստատեսությանը: Հայաստանի դեսպանի Ռեջիո Էմիլիա այցը լայնորեն լուսաբանվեց նահանգային լրատվամիջոցների կողմից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: