• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Միլանում կայացավ Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի հայ-իտալական գործարար համաժողով

26 հոկտեմբերի, 2015

Ս.թ. հոկտեմբերի 26-ին «Հայաստանի ՏՀՏ ընկերությունների եվրոպական ավտովազք» ծրագրի շրջանակում Միլանում կայացավ տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի հայ-իտալական գործարար համաժողով: Այն կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի դեսպանությունը՝ Իտալական առևտրի ազգային գործակալության (ICE), «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հետ համագործակցությամբ:

Համաժողովն անցկացվեց Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Բացման խոսքով հանդես եկավ Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը: Նա ներկայացրեց Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործընթացը, ձեռքբերումներն ու հեռանկարները, անդրադարձավ ոլորտում հայ-իտալական համագործակցության զարգացման հնարավորություններին:

Ելույթներով հանդես եկան Իտալական առևտրի ազգային գործակալության ձեռնարկությունների և հաստատությունների դեպարտամենտի տնօրեն Անիելլո Մուսելլան (Aniello Musella), «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն, «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ի հիմնադիր Վահան Շաքարյանը, Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրոնիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Լետիցիա Տանկան (Letizia Tanca) և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը:

Այնուհետև համաժողովին մասնակից հայկական ընկերությունների ներկայացուցիչները հակիրճ ներկայացրեցին իրենց գործունեությունն ու ծրագրերը:

Համաժողովի ավարտին կայացան B2B հանդիպումներ հայ և իտալական ընկերությունների ներկայացուցիչների միջև:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: