• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդես Կալյարիում

06 նոյեմբերի, 2015
Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդես Կալյարիում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 6-ին Կալյարիում (Սարդինիա) կայացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Երթ անապատում. 1915-2015» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Այն նախաձեռնել և կազմակերպել էին “Ojos Design” ու “Suoni&Pause” ընկերությունները՝ հանձինս համապատասխանաբար Ալբերտո Սոյի (Albero Soi) և Իրմա Թուջյանի (Irma Toudjian)՝ Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ և համագործակցությամբ Կալյարիի շրջանային ու քաղաքային իշխանությունների, ինչպես նաև Իտալիայում հայերի միության հետ: Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր երկրների 35 արվեստագետների՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գրաֆիկական, տեսաձայնային, գրական և այլ ստեղծագործություններ:

Ցուցահանդեսի բացմանն ընթերցվեց Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի ուղերձը, որում նա շնորհակալություն է հայտնում կազմակերպիչներին և 35 արվեստագետներին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակմանն ու ոգեկոչմանն իրենց նպաստը բերելու համար՝ դրանով իսկ աջակցելով աշխարհում համամարդկային արժեքների, ինչպես նաև արդարության ու խաղաղության տարածմանը:

Ցուցահանդեսը տևելու է մինչև նոյեմբերի 15-ը, և կազմակերպիչները ծրագրել են 2016թ. նույն ցուցահանդեսը բացել նախ Միլանում, ապա՝ Երևանում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: