• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ

19 նոյեմբերի, 2015
Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. նոյեմբերի 19-21-ը Իտալիայի Տրենտո (Trento) և Ռովերետո (Rovereto) քաղաքներում կայացան Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպել էր Տրենտո և Ռովերետո քաղաքների “Cartiro” բանկի հիմնադրամը (Fondazione Cartiro)՝ Իտալիայում Հայաստանի դեսպանության և Իտալիայի հայերի միության հետ համագործակցությամբ:

Նոյեմբերի 19-ին Ռովերետոյի ֆիլհարմոնիկ դահլիճում կայացավ գրական-երաժշտական երեկո, որի ընթացքում դաշնակահար Անի Մարտիրոսյանի կատարմամբ հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և իտալերենով ընթերցվեցին հատվածներ Դանիել Վարուժանի ու Անտոնիա Արսլանի ստեղծագործություններից: Նախքան համերգը ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը և Ռովերետոյի փոխքաղաքապետ Քրիստինա Ացոլինին (Cristina Azzolini):

Նոյեմբերի 20-ին Տրենտոյում կայացավ «Հայոց ցեղասպանության 100-ամյակը. 1915-2015» խորագրով գիտաժողովը: Ներկա էին հազարից ավելի մասնակիցներ, որոնց թվում՝ ուսանողներ և ավագ դասարանների աշակերտներ: Ներկաներին բացման խոսքով դիմեցին “Cartiro” բանկի հիմնադրամի նախագահ Միքելե Իորին (Michele Iori) և Տրենտոյի ինքնավար շրջանի նախագահ Ուգո Ռոսսին (Ugo Rossi): Գիտաժողովի բանախոսներին էին Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Սիենայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի ցեղասպանագետ Մարչելլո Ֆլորեսը (Marcello Flores), Իտալիայի հայերի միության նախկին նախագահ, Միլանի ու Տրենտոյի համալսարանների սոցիոլոգիայի դասախոս, պրոֆեսոր Հակոբ Մանուկյանը, “Osservatorio Balcani e Caucaso” ուսումասիրությունների կենտրոնի Հայաստանի հարցերով պատասխանատու Սիմոնե Ձոպելլարոն (Simone Zoppellaro), “Giovanni XXIII” հիմնադրամի նախագահ Մարկո Ռոնկալլին (Marco Roncalli), Պադովայի համալսարանի պրոֆեսոր, անվանի գրող Անտոնիա Արսլանը, “GARIWO” (Garden of Righteous people- Ազգի առաքյալների այգի) հասարակական կազմակերպության նախագահ Գաբրիելե Նիսսիմը (Gabrilelle Nissim) և Միլանում Հայաստանի պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը:

Բանախոսները խոսեցին Հայոց ցեղասպանության քաղաքական, իրավական և կրոնական ասպեկտների, թուրքական ժխտողականության, նոր ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտության և թեմային առնչվող այլ հարցերի մասին:

Հարց-պատասխանի ժամանակ խոսք վերցրեց Միլանում Թուրքիայի գլխավոր հյուպտոս Համի Ակսոյը (Hami Aksoi): Նա կրկնեց թուրքական պաշտոնական դիրքորոշումը՝ «պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկի և հայկական կողմի մերժման» մասին՝ նշելով, որ «հայերը մերժում են Թուրքիայի հետ երկխոսության առաջարկները»: Թուրք հյուպատոսին փաստարկներով հակադարձեցին և թուրքական ժխտողականությունը քննադատեցին Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը և բանախոսներից շատերը:

Նոյեմբերի 21-ին “Cartiro” բանկի հիմնադրամի Տրենտոյի կենտրոնակայանում տեղի ունեցավ «Արմին Տեոֆիլ Վեգները և Անատոլիայի հայերը, 2015» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Նախքան ցուցահանդեսի բացումը ելույթ ունեցան Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Տրենտոյի քաղաքապետ Ալեսանդրո Անդրեատան (Alessandro Andreatta), Տրենտոյի արքեպիսկոպոս Լուիջի Բրեսանը (Luigi Bressan) և եԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավար Միքելե Նիկոլետտին (Michele Nicoletti): Իրենց խոսքում նրանք անդրադարձան Արմին Վեգների գործունեությանը, թուրքական ժխտողականությանը և կարևորեցին նոր ցեղասպանությունների կանխարգելման համար հիշողության պահպանումն ու ժխտողականության դեմ պայքարը:

Միջոցառումները լուսաբանվեցին տեղական զանգվածային լրատվամիջոցների կողմից: Դեսպան Սարգիս Ղազարյանը հարցազրույց տվեց տեղական ռադիոյին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: