• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Պալերմո

24 նոյեմբերի, 2015

Ս.թ. նոյեմբերի 24-25-ը կայացավ Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Պալերմո:

Նոյեմբերի 24-ին նա հանդիպում ունեցավ Պալերմոյի քաղաքային խորհրդի նախագահ Սալվատորե Օռլանդոյի (Salvatore Orlando) հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Սիցիլիայի միջև դարերի պատմություն ունեցող հարաբերությունները և դրանց զարգացման հնարավորությունները՝ հատկապես առևտրատնտեսական, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում, Հայոց ցեղասպանության 100-ամյակին առնչվող հարցեր, փախստականների մեծ ներհոսքի հետ կապված Սիցիլիայի իրավիճակը:

Երեկոյան կայացավ դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային ընթրիքը Պալերմոյի գործարար և առևտրաարդյունաբերական շրջանակների ղեկավար ներկայացուցիչների հետ: Դեսպան Սարգիս Ղազարյանը պատասխանեց ներկաների՝ Հայաստանի տնտեսական վիճակի, գործարար միջավայրի ու ներդրումային դաշտի և ներդրումային կոնկրետ ծրագրերի վերաբերյալ հարցերին:

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցան դեսպան Սարգիս Ղազարյանի հանդիպումները Պալերմոյի քաղաքապետ Լեոլուկա Օռլանդոյի (Leoluca Orlando) և Սիցիլիայի նահանգային խորհրդի նախագահ Ջիովաննի Արդիցոնեի (Giovanni Ardizzone): Հանդիպումներին քննարկվեցին Հայաստանի և Սիցիլիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների, Եվրասիական տնտնտեսական միության և Եվրոպական Միության միջև համագործակցության զարգացման հնարավոր ոլորտների, Սիցիլիայում հայերի դարավոր ներկայության ու թողած ժառանգության հետ կապված հարցեր:

Կեսօրից հետո Սիցիլիայի ութ տասնյակից ավելի ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ «Ճանաչենք մրցակցելու համար. Հայաստան՝ դարպաս դեպի Եվրասիա» խորագրով գործարար համաժողովը: Այն կազմակերպել էր Սիցիլիայի Եվրասիական կազմակերպությունը՝ Իտալիայում Հայաստանի դեսպանության հետ համագործակցությամբ: Ներածական խոսքով՝ «Հնարավորությունները և գործարար միջավայրը Հայաստանի Հանրապետությունում. նոր առանցքային կենտրոն Եվրասիա մուտք գործելու համար» խորագրի ներքո հանդես եկավ Սիցիլիայի Եվրասիական կազմակերպության նախագահ Նունցիո Պանձարելլան (Nunzio Panzarella): Դեսպան Սարգիս Ղազարյանը և դեսպանության աշխատակից Սոնիա Կիարոտտոն (Sonia Chiarotto) ներկայացրեցին Հայաստանի տնտեսական իրավիճակը, ներդրումային ծրագրերն ու մակրոտնտեսական ցուցանիշները, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված տնտեսության զարգացման նոր հնարավորությունները:

Միջոցառմանը ներկա էին և ելույթներ ունեցան Սիցիլիայի նահանգապետ Ռոզարիո Կրոչետան (Rosario Crocetta), փոխնահանգապետ Մարիա Լո Բելլոն (Maria Lo Bello), Պալերմոյի քաղաքապետ Լեոլուկա Օռլանդոն, Սիցիլիայի նահանգային խորհրդի նախագահ Ջիովաննի Արդիցոնեն, սիցիլիական մի շարք ձեռնարկությունների ղեկավարներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: