• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Լ’Աքվիլա

12 դեկտեմբերի, 2015
Դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Լ’Աքվիլա
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. դեկտեմբերի 12-ին կայացավ Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Լ’Աքվիլա:

Այցի ընթացքում նա հանդիպում ունեցավ Լ’Աքվիլայի քաղաքապետ Մասսիմո Չիալենտեի (Massimi Cialente) հետ: Հանդիպմանը ներկա էին Լ’Աքվիլայի քաղաքային խորհրդի նախագահ Կարլո Բենդետին (Carli Benedetti), Իտալիայի հայերի միության նախագահ պրոֆ. Պայքար Սիվազլիյանը և քաղաքապետարանի մշակույթի հարցերով խորհրդական Էլիզաբետա Լեոնեն (Elisabetta Leone): Հանդիպմանը կողմերը քննարկեցին Հայաստանի և Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները, Իտալիայում հայ համայնքի ներկայությանը և Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակման միջոցառումներին առնչվող հարցեր: Զրուցակիցները պայմանավորվեցին, առաջնորդվելով այս տարի երկու երկրների միջև ստորագրված «Քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին» փոխըմբռնման հուշագրի դրույթներով, համագործակցություն հաստատել 2009թ. երկրաշարժից տուժած Լ’Աքվիլայի և ՀՀ աղետի գոտու որևէ քաղաքի միջև:

Դեսպան Սարգիս Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Լ’Աքվիլայի քաղաքային իշխանություններին նոյեմբերի 26-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և հայ ժողովրդի հետ համերաշխություն հայտնելու համար, ինչպես նաև դեսպանության հետ համագործակցությամբ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված երկօրյա միջոցառումներ՝ ուսանողների հետ հանդիպում (որի բանախոսն էր Իտալիայի հայերի միության նախագահ պրոֆ. Պայքար Սիվազլիյանը), գիտաժողով, համերգ և ֆիլմերի ցուցադրումներ կազմակերպելու համար:

Այնուհետև կայացավ դեսպան Սարգիս Ղազարյանի և Իտալիայի հայերի միության նախագահ պրոֆ. Պայքար Սիվազլիյանի հանդիպումը Լ’Աքվիլայի հայ համայնքի հետ: Քննարկվեցին Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը, Իտալիայում հայ համայնքի խնդիրներին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման խորհրդին առնչվող հարցեր:

Երեկոյան դեսպան Սարգիս Ղազարյանը մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Ո՞վ է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը» խորագրով գիտաժողովին: Իտալիայում Հայաստանի դեսպանության և Լ’Աքվիլայի քաղաքային իշխանությունների հովանավորությամբ գիտաժողովը և Հայոց ցեղասպանության հիշատակի երկօրյա միջոցառումները կազմակերպել էին Իտալիայի հայերի միությունը, Աբրուցցոյի լրագրողների միությունը և Լ’Աքվիլայի ֆիլմերի փառատոնը: Ներածական խոսքով հանդես եկավ Աբրուցցոյի (Abruzzo) լրագրողների միության նախագահ Ստեֆանո Պալոտան (Stefano Palotta): Հայոց ցեղասպանության մասին բանախոսեցին Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Իտալիայի հայերի միության նախագահ պրոֆ. Պայքար Սիվազլիյանը, RAI հեռուստալրագրող Պինո Սկաչիան (Pino Scaccia) և լրագրող Աննա Մացցոնեն (Anna Mazzone):

Գիտաժողովից հետո “Auditorium del Parco” դահլիճում ցուցադրվեց “Popeye” ասոցիացիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին նկարահանված “Common Ground” վավերագրական ֆիլմը, որը նախապես ներկայացրեցին ֆիլմի հեղինակներ Ալիչե Մուսին (Alice Musi) և Ֆեդերիկո Բիցարինին (Federico Bizzarini):

Դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Լ’Աքվիլա և Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները լուսաբանվեցին տեղական զանգվածային լրատվամիջոցների կողմից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: