• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված գրքի շնորհանդես Հռոմում

16 դեկտեմբերի, 2015
Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված գրքի շնորհանդես Հռոմում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. դեկտեմբերի 16-ին Հռոմում կայացավ «Հայոց ցեղասպանություն. 100 տարվա լռություն» (“Il Genocidio Armeno: 100 Anni di Silenzio”) գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է 2015թ.՝ Իտալիայում Հայաստանի դեսպանության և «Ասսադակա» Իտալա-արաբական և Միջերկրածովյան կենտրոնի (Italian-Arab and Mediterranean Center Assadakah) համատեղ ջանքերի արդյունքում: Հեղինակներն են Ալեսսանդրո Արամուն, Աննա Մացցոնեն և Ջիան Միկալեսսինը (Alessandro Aramu, Anna Mazzone, Gian Micalessin):

Գրքի շնորհանդեսը կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:

Միջոցառման մոդերատորն էր լրագրող և հրապարակախոս Նաման Տարկան (Naman Tarcha): Գիրքը ներկայացրեցին և Հայոց ցեղասպանության մասին բանախոսեցին «Ասսադակա» Իտալա-արաբական և Միջերկրածովյան կենտրոնի նախագահ Ռայմոնդ Սկիավոնեն (Raimond Schiavone), գրքի հեղինակներից Ալեսսանդրո Արամուն, Աննա Մացցոնեն և լուսանկարիչ Ռոմոլո Էուկալիտոն (Romolo Eucalitto):

Նրանք խոսեցին Հայաստան իրենց այցելության և ցեղասպանության ականատես վերջին վերապրածների հետ իրենց հանդիպումների մասին, անդրադարձան թուրքական ժխտողականությանը և տեսակետ հայտնեցին, որ ցեղասպանությունը հայերի համար կշարունակի այնքան ժամանակ «բաց վերք» մնալ, քանի դեռ Թուրքիան չի ընդունել իր նախնիների կողմից հայերի հանդեպ իրականացված ոճրագործությունը: Նրանք նաև կարևորեցին Իտալիայի հանրային կրթական հաստատություններում ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագրերի ուսուցումը՝ դա համարելով նոր ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտ բաղադրիչ:

Միջոցառմանը ներկա էին ուսանողներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, հայ համայնքի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: