• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված տեսաերիզի շնորհանդես Պեսկարայում

28 դեկտեմբերի, 2015

Ս.թ. դեկտեմբերի 28-ին Իտալիայի Պեսկարա (Pescara) քաղաքում կայացավ Իտալիայում լայն ճանաչում վայելող երաժիշտ և ռեժիսոր Ռոբերտո Պաչի Դալոյի (Roberto Paci Dalò) Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված “1915. The Armenian Files” ստեղծագործության տեսաերիզի շնորհանդեսը: Ռոբերտո Պաչի Դալոն 2015թ. արժանացել է Իտալիայում մեծ հեղինակություն վայելող «Նեապոլի՝ իտալական մշակույթի և լեզվի» մրցանակին:

Տեսաերիզի թողարկմանը և դրա հետ կապված ստեղծագործական ուսումնասիրություններին իր աջակցությունն էր բերել Իտալիայում Հայաստանի դեսպանությունը՝ համագործակցությամբ “Giardini Pensili” և “Arthub” ընկերությունների հետ: Շնորհանդեսը՝ դեսպանության հովանավորությամբ, կազմակերպել էր “ARCI” իտալական մշակութային ձախակողմյան ասոցիացիան:

“1915. The Armenian Files” ստեղծագործության տեքստի հիմնական մասը Դանիել Վարուժանի բանաստեղծություններից են, որոնք ընթերցում է արքեպիսկոպոս Լեւոն Պօղոս Զեքիեանը: Պատկերներն ու տեսարաններն ուղեկցվում են էլեկտրոնային ռիթմերով, ձայնային սյուժեներով ու վոկալով:

Ստեղծագործությունը և տեսաերիզը ներկայացրեցին և Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդի մասին խոսեցին Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը և “1915. The Armenian Files” ստեղծագործության հեղինակ Ռոբերտո Պաչի Դալոն:

Միջոցառմանը ներկա էին իտալացի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, զանգվածային լրատվամիջոցների, իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: