• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՌՈՄՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

07 հունիսի, 2017

Հունիսի 7-ին Հռոմում տեղի ունեցավ հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը: ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը գլխավորում էր բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխոնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը: Համատեղ հանձնաժողովի նպատակներն էին առևտրային համագործակցության թե զարգացումը և թե ամրապնդումը:

Նախարարները գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 25 տարիների ընթացքում երկու երկրների համագործակցությունն ակտիվացել է և ընդգրկվել են տնտեսության նորանոր ոլորտներ:

Քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները: Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու ծրագիրը, Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իտալական զորախմբի կազմում հայ խաղաղապահների մասնակցությունը, աշնանը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախատեսվող ստորագրումը:

Նախարարները կարծիքներ փոխանակեցին 2018թ.-ին ԵԱՀԿ—ում իտալական նախագահության առաջնայնությունների շուրջ, ինչպես նաև անդրադարձան Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Իրաքում զարգացումներին, միգրանտների հոսքին, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին: Նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը միտված ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Միջկառավարական հանձնաժողովին հետևեց Երկրի ներկայացումը (բիզնես ֆորումը), որին մասնակցել են հայկական շուկայով հետաքրքված ավելի քան 200 իտալացի գործարարներ: Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Բենեդետտո դելլա Վեդովան և Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես եկան բացման խոսքով:

Գործարար համաժողովը հնարավորություն ընձեռեց բացահայտելու կովկասյան հանրապետության առևտրային և արդյունաբերական ներուժը, որը հանդիսանում է լավագույն դարպաս դեպի եվրասիական և իրանական շուկաներ՝ ի շնորհիվ իր աշխարհաքաղաքական և տնտեսական առանձնհատկությունների:

Ներկայացվեցին օտարերկրյա ընկերությունների հետ փոխգործակցության հնարավորությունները, կառավարության կողմից նոր բարենպաստ տնտեսական միջավայրը, մակրոտնտեսական, իրավական և հարկային քաղաքականությունը: Գործարար համաժողովի ժամանակ քննարկված հիմնական ոլորտներն էին ագրոարդյունաբերությունը, ենթակառուցվածքները (էներգետիկա, տեղեկատվական տեխնոլագիաներ, տրանսպորտ) և մեքենաշինությունը (տեսքտիլի և ագրոարդյունաբերության համար):

Ավելի ուշ Նախարար Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն դասախոսությամբ հանդես եկավ Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցությունում (Società Italiana per l’Organizzazione Internazionale - SIOI), որից առաջ հանդիպում ունեցավ նաև ընկերակցության նախագահ, Իտալիայի նախկին ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատտինիի հետ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: