• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ՎԻԿՏՈՐԻԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ և ՎԵՆԵՏՈ ՆԱՀԱՆԳԻ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԾՈՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՔՐԻՍՏԻԱՆՈ ԿՈՐԱՑՑԻԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

07 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 7-ին Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը հանդիպեց Վենետո նահանգի՝ մշակույթի գծով տարածաշրջանային խորհրդական Քրիստիանո Կորացցիին:

Հանդիպմանը ներկա էին Վենետիկի կինոփառատոնին ներկայացված «Վերջին բնակիչը» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի պրոդյուսերներ Կեստուտիս Դրազդաուսկասը և Ադրինե Միրզայանը, Իտալիայի հայերի միության նախագահ Մինաս Լուրյանը, դերասանուհի Սանդրա Դաուկշայտեն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Վենետոյի և հայ ժողովրդի միջև գոյություն ունեցող պատմական ամուր կապերին և դրանց համագործակցության ամրապնդման կարևորությանը:

Քրիստիանո Կորացցին նշեց, որ Վենետիկյան կինոփառատոնը, որին հետևում է ամբողջ աշխարհը, լավ առիթ է՝ ընդգծելու հայ ժողովրդի նկատմամբ բարեկամությունը և այս բարդ ժամանակներում ներկայացնելու հիմնարար արժեքները, ինչպիսիք են՝ միջմշակութային երկխոսությունը և խաղաղությունը պաշտպանելու անհրաժեշտությունը:

Օրվա երկրորդ կեսին կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ելույթով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը և գրող Անտոնիա Արսլանը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: