• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլիգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի աշխատանքային այցը Իտալիա

26 հոկտեմբերի, 2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլիգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի աշխատանքային այցը Իտալիա
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

       ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Հռոմում մասնակցել է «Հայաստան. համագործակցության հնարավորությունները ճանապարհաշինության ոլորտում» խորագրով համաժողովին։ Այն կազմակերպվել է «ANAS  INTERNATIONAL  ENTERPRISE» միջազգային ձեռնարկության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության համատեղ ջանքերով։ 

 
Համաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Բենեդետտո Դելլա Վեդովան, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, «ANAS INTERNATIONAL ENTERPRISE» SPA-ի նախագահ Ստեֆանո Գրանատին, նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանը։
 
Նախարարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին, առավել մանրամասն ներկայացրել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» առանձնահատկությունները, դրա նշանակությունն ու կարևորությունը, ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները։ Նա ընդգծել է, որ մեր երկրի հյուսիսը հարավին կապող այս ճանապարհը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար կարևոր նշանակություն ունի, քանի որ այն ավտոմոբիլային միջանցք կդառնա Իրանից մինչև Սև ծով տարանցիկ երթևեկության համար։
 
Համաժողովի ընթացքում, որին մասնակցել են Իտալիայում ճանապարհաշինական ոլորտում հայտնի կազմակերպությունների և ընկերությունների ներկայացուցիչներ, մի շարք այլ հարցերի թվում քննարկվել են նաև «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցապատման աշխատանքներում իտալական ճանապարհաշինական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները:

Լուսանկարը՝ ANSA

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: