• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալի հետ

18 մայ, 2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 29-ին Հռոմում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նույն օրը Հռոմում ընթացող «Իտալիա-Կենտրոնական Ասիա» նախարարական երրորդ համաժողովի աշխատանքներին: Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը լավ հնարավորություն է Հայաստանի կառավարության կողմից  մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը գործընկերներին ներկայացնելու համար:

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձել տնտեսության, պաշտպանության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին:

Պարույր Հովհաննիսյանը և Էդմոնդո Չիրիելլին քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգը, դրա խորացման հեռանկարները և ԵՄ շրջանակներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: