• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

01 փտր, 2026

Հունվարի 19-ին Հռոմում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի գլխավորությամբ։

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկային՝  ընդգծելով բարձրաստիճան շփումների նշանակալի դերը կառուցողական քաղաքական երկխոսության խթանման, տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման գործում։

Քննարկվել է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ: Կողմերն ընդգծել են մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճի, ներդրումների խթանման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով համատեղ քայլերի իրագործման կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հարցեր, ինչպես նաև 2026թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները:

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է 2025թ. օգոստոսի 8֊ից հետո Հարավային Կովկասում  զարգացումները: Ի թիվս այլնի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել ընթացիկ տարվա հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման շրջանակներում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի ընդունմանը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: