• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Դեսպան Ռուբեն Կարապետյանի հանդիպումները Արտաքսված եւ վտարանդի անձանց Եվրոպական միության գլխավոր քարտուղարի եւ Տրիեստի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ

02 դեկտեմբերի, 2010
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Դեսպան Ռուբեն Կարապետյանի հանդիպումները Արտաքսված եւ վտարանդի անձանց Եվրոպական միության գլխավոր քարտուղարի եւ Տրիեստի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Դեկտեմբերի 2-ին Իտալիայում Հայաստանիդեսպան ՌուբենԿարապետյանը Տրիեստ քաղաքում հանդիպում էունեցելԱրտաքսված եւվտարանդի անձանց Եվրոպական միության /ԱՎԱԵՄ/ գլխավոր քարտուղար Մասսիմիլիանո Լակոտայի հետ:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ էկատարվելՀայաստանի եւԱՎԱԵՄ միջեւհամագործակցության զարգացման անհրաժեշտությանը, ինչը հնարավորություն կընձեռի նախաձեռնել մի շարք համատեղ ծրագրեր, որոնք միտված կլինեն ծանոթացնելու Եվրոպական երկրների հասարակության լայն շերտերին Օսմանյան կայսրությունից բռնի կերպով տեղահանված Հայ ժողովրդի պատմական եւմշակութային ժառանգությանը` որպես Եվրոպական արժեհամակարգի անբաժան մասի` ապահովելով դրա պահպանությունն ու պաշտպանությունը Հայ ժողովրդի ծագման տարածքներում:
 
Դեսպան Կարապետյանը կարեւորելէ, որպեսզի մշակվելիք ծրագրերում ընդգրկվեն նաեւԱդրբեջանից եւԼեռնայինՂարաբաղիցէթնիկ զտումների միջոցով տեղահանված հարյուրհազարավորհայերի իրավունքների պաշտպանության ու վերականգնման հետ կապված առկա խնդիրները: Այդպիսի ծրագրերը, դեսպանի համոզմամբ, թույլ կտան ներկայացնել եվրոպական հասարակությանը տարածաշրջանում արտաքսված եւվտարանդի անձանց հետ կապված իրական պատկերը` դրանով իսկ կանխարգելելով Ադրբեջանի քարոզչության հետեւանքով այդ հարցում միակողմանի կարծիքի ձեւավորման հնարավորությունը:
 
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էձեռք բերվել, հիշյալ ծրագրերի մշակումն ու իրագործումը խթանելու նպատակով, 2011թ. գարնանըկազմակերպել ԱՎԱԵՄ պատվիրակության այցը Հայաստան, որի ընթացքում կողմերի միջեւկստորագրվի համագործակցության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ:
 
Կողմերը նաեւպայմանավորվելեն2011թ. ամռանըՏրիեստում անցկացնել «Հայաստանի օր», որի շրջանակներում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված միջազգային գիտաժողով` Իտալիայի բարձրաստիճան պաշտոնյաների, եվրոպական մի շարք երկրների դիվանագիտական առաքելությունների եւմիջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
 
 
Դեկտեմբերի 3-ին դեսպան Կարապետյանը հանդիպում էունեցելՏրիեստի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Անտոնիո Պաոլետտիի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձելեներկու երկրների միջեւգոյություն ունեցող առեւտրատնտեսական հարաբերությունների մակարդակին` ընդգծելով դրանց զարգացման համար ներուժի եւհնարավորությունների առկայությունը:
           
Պայմանավորվածություն էձեռք բերվել2011թ. ընթացքում Տրիեստում կազմակերպել գործարար համաժողով, որի ընթացքում բիզնեսի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներգրավված երկու երկրների գործարարները հնարավորություն կունենան տեղում միմյանց ներկայացնել եւքննարկել իրենց առաջարկներնուբիզնես-ծրագրերը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: