• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Իտալիայում

25 ապրիլի, 2012

Ապրիլի 24-ին Իտալիայի Սենատը` ի դեմս նախագահող Վանինո Կիտիի և սենատորներ Ալբերտինա Սոլիանիի, Ֆրանչեսկո Պարդիի, Լաուրա Ալլեգրինիի,  հիշատակել է Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով քաղաքական համարժեք պատասխան տալ կատարված ողբերգությանը, քանի որ ժխտողականությունն այլևս անհանդուրժելի է: Ալեգրինին, մասնավորապես, հիշատակել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը և ներկայումս դեռևս լուծում չստացած  ԼՂ հակամարտությունը լարվածության մեջ են պահում Հայաստանը, ով մեծապես կարևորում է ժողովրդավարությունը և Եվրոպայի հետ մոտ լինելը:
 Իտալիայում ՀՀ դեսպանության հովանավորության ներքո Իտալիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:
 Ապրիլի 13-ին  և 14-ին համապատասխանաբար Թուրինում և Ավիլյանայում տեղի են ունեցել երկու տարբեր միջոցառումներ հետևյալ վերնագրերով. «Բառեր և երաժշտություն, որպեսզի չմոռացվի. Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության» և «Ելևեջներ Արարատից»:  Իտալացի հասարակությանն են ներկայացվել հայ կոմպոզիտորների գործեր: Հանդիսություններին ներկա են եղել իտալացի քաղաքական գործիչներ:
 Ապրիլի 22-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցում կազմակերպվել է Գյուրջիևի անվան ժողնվագարանների համույթի համերգը: Համերգին ներկա էին շուրջ 100 հոգի, այդ թվում` Իտալիայի քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

 Ապրիլի 24-ին Նեապոլի Սան Ֆրանչեսկո դի Պաոլա Թագավորական և Քահանայապետական մայր տաճարում պատարագ է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և փոխանցվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի ուղերձը: Պատարագից հետո կազմակերպվել է երթ դեպի Նեապոլի Նահատակների հրապարակ, որտեղ, ի հիշատակ Եղեռնի անմեղ զոհերի, զետեղվել է ծաղկեպսակ: Երթի ժամանակ բաժանվում էին տեղեկատվական բրոշյուրներ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին:
 Ապրիլի 24-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցում և Միլանի Հայ առաքելական եկեղեցում նույնպես պատարագներ են մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
 Ապրիլի 24-ին Կուզանո Միլանինո քաղաքում տեղի է ունեցել «Մեծ Եղեռն. 1915թ. Ցեղասպանություն» վերնագիրը կրող երեկույթը, որի ընթացքում կարդացվել է Ցեղասպանությանը նվիրված զեկույց, իսկ վերջինիս ավարտին ցուցադրվել է Անրի Վերնոյի «Մայրիկ » ֆիլմը:
 Ապրիլի 27-ին Ռիետիում տեղի կունենա «Հիշողություն. Իրավունք թե առանձնաշնորհություն», որն արդեն իսկ հասարակական ու լրագրողական մեծ հետաքրքրություն է առաջացրել մի քանի շաբաթ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչած իտալական քաղաքում:

 Տեղեկանք: Ընթացիկ տարում շարունակվել է իտալական քաղաքների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արշավը: Այս տարի այն ճանաչվել է Թուրին, Ռիետի, Սկաֆատի քաղաքային խորհուրդների կողմից: Փետրվարի 10-ին Իտալիայում ՀՀ դեսպանության և ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից Տրիեստում կազմակերպվեց «Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ» թեմայով միջազգային գիտաժողովը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: