• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Իտալացի լեռնագնաց Տիտո Դե Լուկայի «Արարատ` Նոյյան տապանի հետքերով» գրքի շնորհանդեսը

15 հունիսի, 2012

 

Հունիսի 14-ին Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Իտալական աշխարհագրական ընկերությունը կազմակերպել է իտալացի լեռնագնաց Տիտո Դե Լուկայի «Արարատ` Նոյյան տապանի հետքերով» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ելույթ են ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը,   Իտալական աշխարհագրական ընկերության նախագահ Ֆրանկո Սալվատորին, գրքի հեղինակ Տիտո Դե Լուկան,  ՀռոմիՌոմա-3 և Պիզայի համալսարանների գիտնականները: 
Իր ելույթում դեսպան Կարապետյանը մասնավորապես նշել է, որ այս ձեռնարկը նվիրված է բացառիկ հետաքրքություն ներկայացնող մի թեմայի, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար: Դեսպան Կարապետյանը շեշտել է, որ շատերը գիտեն Նոյյան տապանի բիբլիական պատմությունը, որը համաշխարհային ջրհեղեղից հետո իր հանգրվանը գտավ Արարատ լեռան վրա: Սակայն քչերին է հայտնի, որ Արարատը գտնվում է պատմական Հայաստանի սրտում, որ բիբլիական սարի փեշին փռված Արարատյան դաշտավայրը դարձավ Նոյի տունը, իսկ Հայաստանը՝ նրա հայրենիքը:
Դեսպանը նաև հավելել է, որ այս միջոցառումը առավել կարևորություն է ձեռք բերում հատկապես այսօր, երբ պատմությունը խեղաթյուրելու և հայկական մշակույթի տարրերը գողանալու ու որպես սեփական դրանք ներկայացնելու քաղաքականությունը Հայաստանի որոշ հարևանների կողմից ընդունել է առավել ագրեսիվ բնույթ: Նա համոզմունք է հայտնել, որ նման միջոցառումները նպաստում են հայկական քաղաքակրթության մասին տեղեկությունների հանրայնացմանը` հանդիսանալով ամենալավ միջոց հետագա պատմական շահարկումները թույլ չտալու համար:

 Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Հռոմի կենտրոնում գտնվող Իտալական աշխարհագրական ընկերության պատմական նստվայր հանդիսացող Վիլլա Չելիմոնտանայում, մասնակցել են Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ, մշակույթի և գիտական շրջանակների, իտալական մամուլի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: