• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Հայաստանի եւ Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառում Իտալիայի Սենատում

22 հոկտեմբերի, 2012

Հոկտեմբերի 22-ին Իտալիայի Հանրապետության Սենատի պատմական «Ձուկկարի» սրահում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայաստանի եւ Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպած միջոցառմանը ներկա էին Իտալիայի խորհրդարանի երկու պալատները ներկայացնող պատգամավորներ, ԱԳՆ պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:                   

Միջոցառումը բացեց Սենատի փոխնախագահ Վանինո Կիտտին, որն ընթերցեց Սենատի նախագահ Ռենատո Սկիֆանիի ուղերձը: Այնուհետեւ Վ.Կիտտին անդրադարձավ հայ-իտալական պատմական առնչություններին, Իտալիայում հայկական պատմական բացառիկ ներկայությանը: Սենատի փոխնախագահը բարձր գնահատեց վերջին շրջանում հայ-իտալական հարաբերությունները «որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու Իտալիայում ՀՀ դեսպանության ջանքերը»:                                    
Իտալիայի խորհրդարանում գործող Հայ-իտալական բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Սանդրա Զամպան կարեւորեց հոկտեմբերին պատգամավորական խմբի անդամների այցելությունը Հայաստան: Ս.Զամպան նշեց, որ «Հայաստանը համաշխարհային քաղաքակրթության բնօրրան է եւ եկել է ժամանակը, որ Եվրոպան փոխհատուցի Հայաստանին ու հայ ժողովրդին այն ամենը, ինչը չի արել պատմության ընթացքում»:           
Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ վերջին երեք տարիների ընթացքում հայ-իտալական հարաբերություններում տեղի ունեցած արմատական փոփոխություններին եւ խոսեց ԼՂ հիմնախնդրի մասին: ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ դեսպան Կարապետյանն ասաց հետևյալը. «Պետք է քաջ գիտակցել, որ միմիայն նավթագազային շահերից դրդված հնարավոր չէ պահպանել խաղաղությունը մեր տարածաշրջանում:Անհնար է միայն ելնելով կայունություն ապահովման մտահոգությունից պարտադրել հայրենի հողի վրա ապրող Արցախի ժողովրդին հրաժարվելու իր ազատ ապրելու եւ սեփական կամքի համաձայն ինքնորոշվելու ինքնիշխան իրավունքից: Ոչ ոք եւ ոչինչ չի կարող ստիպել պայքարի եւ արյան գնով ազատագրված ժողովրդին ապրելու մի երկրի սահմաններում, որը սպառնում է նրա ֆիզիկական գոյությանը»:                                                           
Խոսելով հայ-իտալական հարաբերությունների ներկայիս վիճակի մասին դեսպան Կարապետյանը նշեց. «Այն հանգամանքը, որ այս երեք տարիների ընթացքում Իտալիայում ՀՀ դեսպանությունը Ձեզ հետ միասնաբար կոտրեց անցյալից մնացած շատ ու շատ կարծրատիպեր, հիմնավորեց հայ-իտալական համագործակցության փոխադարձ շահավետությունն ու ստեղծեց բարեկամների հզոր բանակ, ինձ վստահություն է տալիս հավատալու, որ միանգամայն հնարավոր է վերականգնել մեր երկու ժողովուրդների միջև առկա երբեմնի քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային պատմական սերտ կապերը: Դրա հիմքը մենք այսօր դրել ենք: Մենք միասնաբար ապացուցեցինք, որ միանգամայն իրատեսական է մեր երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող անկեղծ համակրանքն ու բարեկամությունը հասարակական մակարդակից տեղափոխել գործնական դաշտ»:
Հանդիսավոր նիստից հետո Իտալիայում ՀՀ դեսպանը իտալացի շուրջ 20 քաղաքական գործիչներին, դիվանագետներին, պետական պաշտոնյաներին ու լրագրողներին հանձնեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ հատուկ պատրաստված հուշանվերներ:

http://www.youtube.com/watch?v=bVRo-F6aYcA&list=HL1352796986&feature=mh_lolz

http://www.sandrazampa.it/in-parlamento/ventanni-di-relazioni-diplomatiche-tra-italia-e-armenia_4366.html

http://www.istituto-geopolitica.eu/1061/tiberio-graziani-riceve-una-targa-commemorativa-dallambasciatore-armeno-rouben-karapetian    

http://www.rondine.org/it/tutte-le-news/226-xx-anniversario-dei-rapporti-diplomatici-tra-la-repubblica-d-armenia.html

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: