• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՌՈՄՈՒՄ

19 փետրվարի, 2015

 Փետրվարի 19-ին Հռոմի Ջոն Քեբոտ ամերիկյան համալսարանում կայացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված կոնֆերանս՝ «Հիշելով և ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը. 1915-2015» խորագրով:
Կոնֆերանսը կազմակերպել էին Ջոն Քեբոտ համալսարանը և Հռոմի ու Լացիոյի հայկական համայնքը:

Ներկա էին Ջոն Քեբոտ համալսարանի նախագահ Ֆրանկո Պավոնչելլոն,
համալսարանի ուսանողներ և դասախոսներ, իտալական հասարակական շրջանակների, ԶԼՄ-ների և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի բանախոսներն էին Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Ջոն Քեբոտ համալսարանի դասախոս պրոֆեսոր Զարա Պողոսյանը, Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն պատմաբան Արա Սարաֆյանը:

Կոնֆերանսի բացման խոսքով հանդես եկավ Ֆրանկո Պավոնչելլոն: Նա իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության հարցում ժխտողականության դեմ պայքարը՝ նշելով, որ համալսարանի կողմից կոնֆերանսի կազմակերպումը մի կողմից հիշատակի տուրք
է Մեծ եղեռնի զոհերին, իսկ մյուս կողմից ժխտողականության դեմ պայքարի խորհուրդ է պարունակում:

Նախքան իր ելույթը պրոֆեսոր Զարա Պողոսյանը ընթերցեց Ստամբուլի Սաբանչի համալսարանի դասախոս պրոֆեսոր Այշե Գյուլ Ալթինայի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում էր՝ «Թող որ մենք Թուրքիայում խիզախություն և ուժ ունենանք առերեսվելու հայերի ցեղասպանության հետ՝ մարդկության դեմ մի սարսափելի ոճրագործության, ինչպես նաև կյանքի, սիրո և հույսի ահռելի կորստի հետ: Թող այս 100-ամյա տարելիցը մեզ բոլորիս միավորի աշխատելու հանուն արդարության և
բոլորի համար խաղաղ ապագայի»:

Պրոֆեսոր Զարա Պողոսյանը ներկայացրեց այն հետևանքները, որ ցեղասպանությունն ունեցավ հայ ժողովրդի հետագա ճակատագրի, ինչպես նաև, որպես չպատժված ոճրագործություն, այլ ցեղասպանությունների նախաձեռնման և իրականացման վրա:

Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը խոսեց Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքական և հասարակական, անկախ պատմագիտական շրջանակներում նկատվող դրական
փոփոխությունների մասին, որոնք հույս են ներշնչում, որ Թուրքիան վերջիվերջո կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Իր ելույթում Դեսպան Սարգիս Ղազարյանը գոհունակություն հայտնեց, որ դահլիճում ներկա են մեծ թվով ուսանողներ՝ նկատելով, որ ցեղասպանությունների մասին երիտասարդ սերնդի կրթումն ու տեղեկացվածությունը շատ կարևոր են հետագա ցեղասպանությունների կանխարգելման համար: Այդ առումով նա կարևորեց ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարը: Դեսպանը հատուկ անդրադարձ կատարեց Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողական քաղաքականությանը և ներկայացրեց
միջազգային հարթակներում ցեղասպանությունների կանխարգելման գործում Հայաստանի Հանրապետության
կատարած աշխատանքները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: