• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով Ուդինեում

16 հոկտեմբերի, 2015

Ս.թ. հոկտեմբերի 16-ին Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիա (Friuli-Venezia Giulia) նահանգի մայրաքաղաք Ուդինեում (Udine) կայացավ Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով՝ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության և ԵՄ հետ առևտրատնտեսական հարաբերությունների լույսի ներքո:

Գործարար համաժողովին մասնակցում էին Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի Ֆրիուլի շրջանի առևտրաարդյունաբերական ոլորտի 30-ից ավելի ձեռնարկությունների ներկայացուցիչներ և գործարարներ:

Ողջույնի խոսքով ներկաներին դիմեցին Ուդինեի Արդյունաբերողների միության (Confindustria) նախագահ Մատեո Տոնոն (Matteo Tonon), առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Ջիովանի Դա Պոձձոյի (Giovanni Da Pozzo), Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը:

Դեսպանության աշխատակից Սոնիա Կիարոտտոն (Sonia Chiarotto) ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրն ու ներդրումային դաշտը, մակրոտնտեսական ցուցանիշները, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ընձեռած հնարավորությունները և ԵՄ հետ առևտրատնտեսական հարաբերությունները:

«Արտադրված է Հայաստանում» զեկույցով հանդես եկավ Վենետիկի “Apindustria” միության փոխնախագահ Գագիկ Սարուխանյանը (Gagik Sarucanian):

Հայաստանում ներդրումային իրենց դրական փորձի մասին ելույթներ ունեցան “Renco SpA” ընկերության նախագահ Ջովաննի Գասպարինին (Giovani Gasparini) և “Whirpool EMEA” ընկերության ներկայացուցիչ Գաետանո Կազալայնան (Gaetano Casalaina):

Համաժողովի ավարտին դեսպան Սարգիս Ղազարյանը պատասխանեց ներկաների հարցերին:

Համաժողովին հետևեցին դեսպան Սարգիս Ղազարյանի, Գագիկ Սարուխանյանի և Սոնիա Կիարոտտոյի B2B հանդիպումները ներկա ձեռնարկությունների ղեկավարների հետ:

Երեկոյան տեղի ունեցավ դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային ընթրիքը Ուդինեի նահանգային, քաղաքային իշխանությունների և առևտրաարդյունաբերական շրջանակների ղեկավար ներկայացուցիչների հետ, որոնց թվում էր Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիայի նահանգային խորհրդի նախագահ Ֆրանկո Յակոպը (Franco Iacop): Ընթրիքի ընթացքում Հայաստանի դեսպանը լրացուցիչ մեկնաբանություններ տվեց Հայաստանի ներդրումային հնարավորությունների ու գործարար միջավայրի վերաբերյալ: Ընթրիքի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց 2016թ. գարնանը կազմակերպել Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիայի առևտրաարդյունաբերական պատվիրակության այց Հայաստան՝ նահանգապետի ղեկավարությամբ:

Հոկտեմբերի 17-ին դեսպան Սարգիս Ղազարյանը հանդիպեց Ուդինեի շրջանի Պովոլետտոյի (Povoletto) քաղաքապետ Անդրեա Ռոմիտոյին (Andrea Romito), ում հետ քննարկվեցին տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության հնարավորությունները: Դեսպան Սարգիս Ղազարյանը Անդրեա Ռոմիտոյին շնորհակալություն հայտնեց Պովոլետտոյի կողմից վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Կեսօրին դեսպան Սարգիս Ղազարյանը մասնակցեց Ուդինեի Տորիանի պալատում Գրացիելլա Վիգոյի (Graziella Vigo) «Հայաստանի ոգին» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիայի նահանգային խորհրդի նախագահ Ֆրանկո Յակոպը, Ուդինեի Արդյունաբերողների միության նախագահ Մատեո Տոնոն, նահանգային և քաղաքային իշխանությունների, հասարակական և մշակութային շրջանակների, հայ համայնքի, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Գործարար համաժողովն ու ցուցահանդեսը լուսաբանվեցին իտալական զանգվածային լրատվամիջոցների կողմից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: