• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի էկումենիկ պատարագ և խաչքարի օծում Ասիզիի Սուրբ Ֆրանցիսկոս քահանայապետական բազիլիկ եկեղեցում

02 նոյեմբերի, 2015

Ս.թ. նոյեմբերի 2-ին՝ Իտալիայում նշվող հանգուցյալների հիշատակի օրը, Ասիզի քաղաքի Սուրբ Ֆրանցիսկոս քահանայապետական բազիլիկ եկեղեցում (The Papal Basilica of St. Francis of Assisi) մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի էկումենիկ պատարագ՝ եկեղեցու գլխավոր աբբահայր Մաուրո Գամբետտիի (the Keeper of the Sacred Convent Father Mauro Gambetti) գլխավորությամբ և հայր Գոլյիելմո Սպիրիտոյի (Goglielmo Spirito) ու Իտալիայի Հայ առաքելական թեմի առաջնորդ հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի մասնակցությամբ: Ասիզիի Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցին Իտալիայի և կաթոլիկ աշխարհի կարևորագույն սրբավայրերից մեկն է, ուր օրական բազմահազար ուխտավորներ ու զբոսաշրջիկներ են այցելում, և եկեղեցին տարեկան շուրջ 15 մլն այցելու է ունենում: Այն Իտալիայի և Եվրոպայի կաթոլիկ պահապան Սուրբ Ֆրանցիսկոսի պաշտամունքի հիմնական ուխտավայրն է, և այստեղ է սկիզբ առնում Միջազգային խաղաղության տարեկան երթը:

Պատարագին հայր Գոլյիելմո Սպիրիտոն խոսեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման խորհրդի մասին, իր համերաշխությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցու կողմից ցեղասպանության զոհերի սրբադասմանը և մեջբերումներ արեց Դանիել Վարուժանի ստեղծագործություններից: Պատարագին դուդուկով հնչեցին Կոմիտասի շարականներից՝ իտալահայ Արամ Իպեկջյանի (Aram Ipekdjian) կատարմամբ:

Պատարագից հետո կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Իտալիայում բնակվող հայ բարերար Արթուր Հակոբյանի նվիրաբերած խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Խաչքարը տեղադրվել է Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու անմիջապես մուտքի մոտ և հայ մեծանուն քանդակագործ ու ճարտարապետ Մոմիկի՝ Սուրբ Էջմիածնում գտնվող խաչքարի կրկնօրինակն է: Օծման արարողությունը կատարեցին Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու գլխավոր աբբահայր Մաուրո Գամբետտին և հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Խաչքարի վահանակի վրա գրված է. «Այս խաչքարը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի (1915-2015) կապակցությամբ՝ ի հիշատակ Սուրբ Նահատակների և որպես զգուշացում ապագա սերունդներին՝ ազգերի միջև խաղաղության մշակույթին նպաստելու համար: Իտալիայում Հայաստանի դեսպանության կողմից՝ պարոն Արթուր Հակոբյանի մեծահոգի աջակցությամբ»: Խաչքարի օծումից հետո ելույթներ ունեցան Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, եկեղեցու գլխավոր աբբահայր Մաուրո Գամբետտին և հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Դեսպան Սարգիս Ղազարյանը երախտիքի խոսք ուղղեց Ֆրանցիսկյան միաբանությանը՝ հայ ժողովրդի հանդեպ դրսևորած համերաշխության համար՝ նկատելով, որ Իտալիայում Հայաստանի դեսպանության, Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու և Իտալիայի հայերի միության համագործակցությամբ ս.թ. մարտից եկեղեցու տարածքում բացվել և շարունակում է գործել Կարեն Կոքչյանի (Garen Kokciyan) հայկական եկեղեցիների ու վանական համալիրների, մշակութային կոթողների և բնապատկերների «Հայերը և Հայաստանը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որն արդեն 2 մլն այցելու է ունեցել: Նա շնորհակալություն հայտնեց նաև Արթուր Հակոբյանին և Իտալիայի հայերի միությանը՝ դեսպանության նախաձեռնություններին մշտական աջակցության համար:

Ելույթ ունեցողներն իրենց խոսքում կարևորեցին անցյալի ցեղասպանությունների մասին հիշողությունը պահպանելու անհրաժեշտությունը՝ մարդկության դեմ նոր ոճիրները կանխարգելելու նպատակով: Դեսպան Սարգիս Ղազարյանը նկատեց, որ այդ հարցում անտարբերությունը, լռությունը և ժխտողականությունը մարդկության դեմ նոր ոճիրների պատճառ են դառնում: Նա խոսեց քրիստոնեության օրրան Միջին Արևելքում Իսլամական պետության կողմից քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների դեմ իրականացվող վայրագությունների մասին: Դեսպանը նաև հիշատակեց Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի՝ 1986թ. Ասիզիում ասված «Չկա խաղաղություն՝ առանց արդարության» խոսքերը և հորդորեց ներկաներին ջանք չխնայել պայքարելու այլատյացության և ժխտողականության դեմ: Դեսպան Սարգիս Ղազարյանը խոսեց նաև նոր ցեղասպանությունների կանխարգելման նպատակով միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության կողմից երկկողմ և բազմակողմ ձևաչափերով կատարվող աշխատանքների մասին:

Էկումենիկ պատարագին և խաչքարի օծման արարողությանը ներկա էին Ասիզիի քաղաքապետ Կլաուդիո Ռիչին (Claudio Ricci), իտալական և եվրոպական խորհրդարանների անդամներ, քաղաքի հոգևոր, հասարակական ու քաղաքական շրջանակների, հայ համայնքի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հավատացյալներ:

Դեսպան Սարգիս Ղազարյանը հարցազրույց տվեց տեղական ռադիոհեռուստատեսային ընկերությանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: