• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված գրքի շնորհանդես Պիաչենցայում

07 նոյեմբերի, 2015

Ս.թ. նոյեմբերի 17-ին Իտալիայի Պիաչենցա (Piacenza) քաղաքում (Էմիլիա Ռոմանիա նահանգ - Emilia-Romagna) կայացավ Ալեսսանդրո Արամուի, Աննա Մացցոնեի ու Ջիան Միկալեսսինի «Հայկական ցեղասպանություն. 100 տարվա լռություն» (“The Armenian Genocide: 100 years of silence”- Alessandro Aramu, Anna Mazzone and Gian Micalessin) գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է 2015թ.՝ Իտալիայում Հայաստանի դեսպանության և Ասսադակա» Իտալա-արաբական և Միջերկրածովյան կենտրոնի (Italian-Arab and Mediterranean Center Assadakah) համատեղ ջանքերի արդյունքում:

Շնորհանդեսն Իտալիայում Հայաստանի դեսպանության հովոնավորությամբ կազմակերպել էր Պիաչենցայի բանկը (Banca di Piacenza):

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան և Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ հայ ժողովրդին իրենց համերաշխությունը հայտնեցին Պիաչենցայի քաղաքապետ Պաոլո Դոզին (Paolo Dosi) և եպիսկոպոս Մոնսինյոր Ջիաննի Ամբրոզիոն (Mons. Gianni Ambrosio):

Գիրքը ներկայացրեցին և Հայոց ցեղասպանության մասին բանախոսեցին Իտալիայի ժողովրդական բանկերի ասոցիացիայի նախագահ Կոռադո Սֆորցա Ֆոլիանին (Corrado Sforza Fogliani), արվեստաբան, պրոֆեսոր Կարլո Ջիարելլին (Carlo Giarelli), պատգամավոր Ջանլուկա Պինին (Gianluca Pini): Բանախոսներն անդրադարձան նաև վարդապետ Դոն Ջիամպիերո Էզոպիի (Don Giampiero Esopi) կողմից կազմակերպած իտալացիների խմբի Հայաստան այցելության մասին “Il Piacenza” թերթի հրապարակած Կարլո Ջիարելլիի հեղինակած հոդվածաշարին և տարվա ընթացքում Պիաչենցայում Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ անցկացված այլ միջոցառումների:

Այնուհետև հատվածներ ընթերցվեցին «Հայկական ցեղասպանություն. 100 տարվա լռություն» գրքից:

Միջոցառումը եզրափակվեց Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի ելույթով: Նա գոհունակություն հայտնեց, որ Հայոց ցեղասպանության և ընդհանրապես ցեղասպանությունների թեման այլևս մտահոգում է ոչ միայն Իտալիայի մտավորականությանն ու ակադեմիական շրջանակներին, այլև քաղաքացիական հասարակությանն ու հանրության լայն շերտերին՝ հատկապես Միջին Արևելքի ներկայիս իրավիճակի և այսպես կոչված Իսլամական պետության կողմից աշխարհի տարբեր վայրերում, օրերս նաև Փարիզում իրականացվող ահաբեկչական գործողությունների համատեքստում: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման խորհրդի մասին, նա ընդգծեց, որ այն իր մեջ պարունակում է պայքար մարդկության դեմ ոճիրների մասին հիշողության պահպանման համար, պայքար դրանց ժխտողականության դեմ և պայքար հանուն նոր ցեղասպանությունների կանխարգելման:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: