• English
  • Հայերեն
  • Italiano
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Իտալիա
    • Սլովենիա
    • Մալթա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄԱԼԹԱ
  • ՍԱՆ ՄԱՐԻՆՈ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Միլանում

21 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 21-ին Միլանի «Հայ տանը» (Casa Armena) տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն և համերգ: Միջոցառումը կազմակերպել էր Միլանում Հայաստանի պատվո հյուպատոսությունը՝ Իտալիայում ՀՀ դեսպանության և տեղի հայ համայնքի հետ համագործակցությամբ:

Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկան Միլանում Հայաստանի պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը, «Հայ տան» նախագահ Մարինա Մավյանը, Միլանի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ Բեատրիչե Ուգուչիոնին: Վերջինս Միլանի տեղական իշխանությունների կողմից հայ ժողովրդին և միլանաբնակ հայերին շնորհավորեց Հայաստանի Ազգային տոնի կապակցությամբ՝ բարձր գնահատելով նրանց ներդրումը քաղաքի զարգացման գործում:

Մասնակիցներին ուղղված իր խոսքում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, շնորհավորելով յուրաքանչյուր հայի համար թանկ ու նվիրական տոնի կապակցությամբ, ներկայացրեց 25 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից արձանագրված ձեռքբերումները, անդրադարձավ հայ-իտալական բարեկամական հարաբերություններին և Հայաստան-Սփյուռք կապերին: Դեսպան Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ պատմության ընթացքում բազում փորձություններ հաղթահարած հայ ժողովուրդն իր մեծ ներուժով հաղթահարելու է նաև ներկայիս մարտահրավերները` կերտելով ապահով, բարգավաճ ու պայծառ ապագա:

Միջոցառման շրջանակներում իտալական “La Paix" խումբը հանդես եկավ Կոմիտասի և Գուրջիևի ստեղծգործությունների կատարումներով:

Երեկոյին ներկա էին Միլանի քաղաքային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ, Միլանում հավատարմագրված հյուպատոսներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lungotevere dei Mellini 17
00193 Roma, Italy
Հեռ.` 06 3296638

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: